Panorama.am-ը գրում է.

Air France ավիաընկերության աշխատակիցների գործադուլը կազդի Փարիզից հեռավոր չվերթների կեսից ավելիի վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, ավիաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ չվերթները առաջիկա օրերին պետք չէ սպասել: Բացի այդ, ժամանակավորապես չեն իրականացվում միջանկյալ չվերթների 25% -ը և մոտակա չվերթների 15% -ը:

Air France-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Գործադուլը ձգվելու է ամբողջ շաբաթ: «Air France-ը ցավում է ստեղծված իրավիճակի համար և կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի գործադուլի հետևանքով ուղևորներին հասցվող անհարմարությունները նվազագույնի հասնեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել