168.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: Այս մասին ասված է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել է People հանդեսում:

Դերասանն արձանագրել է, որ ինքը եւ իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների ակտիվիստների «համարձակությունից եւ պերճախոսությունից», դպրոց, որտեղ փետրվարի 14-ին տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ:

Հիշյալ երիտասարդները վերջին օրերին անցկացրել են մի քանի ակցիաներ՝ ԱՄՆ-ի շխանություններին կոչ անելով ընդունել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցներ: Նրանք պլանավորում են մարտին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացնել այս նախաձեռնության պաշտպանության երթեր:

Քլունին արձանագրել է, որ ինքն էլ է մասնակցելու այդ ակցիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել