Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին  Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել  ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ:

Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաև Հայաստանի ու համահայկական խնդիրների մասին, առաջարկել միասնական լուծումներ փնտրելու համար խրախուսել համահայկական երկխոսությունը:

Արմեն Սարգսյանի ներածական խոսքին հաջորդել է համայնքային կառույցների ղեկավարների և անհատների հետ անկեղծ զրույցը, որի ժամանակ հնչել են ավստրիահայերի հարցերն ու կարծիքները կապված Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու կրթական խնդիրների, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել