Android ՕՀ–ի հաջորդ տարբերակում ներկառուցված պաշտպանություն կհայտնվի լրտես–հավելվածներից։ Համակարգը լռելյայն կփակի տեսախցիկի հասանելիությունը այն ժամանակ, երբ սմարթֆոնի տերը դրանից չի օգտվում։

Մասնագետները հայտնաբերել են նորամուծությունը շնորհիվ Android Open Source նախագծի, որտեղ էնտուզիաստները ուսումնասիրում են օպերացիոն համակարգերի տարբերակները։ Նման պաշտպանությունը անհնար է դարձնելու, առանց սմարթֆոնի տիրոջ գիտության, սմարթֆոնի ֆոնային ռեժիմով լուսանկարելը կամ տեսանկարելը։

Գաղտնի լրտեսության խնդիրը Android հավելվածի օգնությամբ առաջին տարին չէ, որ գոյություն ունի։ 2014 թվականին Սեմյոն Սիդորը ցուցադրել էր, որ նման վնասակար ծրագրեր կարելի է ներդնել ցանկացած Android սմարթֆոնի վրա։ Հավելվածը նույնիսկ անջատված վիճակով կարող է լուսանկարներ անել և ուղարկել ցանցահեններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել