Հայաստանում պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի հունվարին աճ է գրանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մասնավորապես, 2018 թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2017-ի հունվարի համեմատ աճել է 10.2 տոկոսով՝ կազմելով 198 հազար 816 դրամ: Պետական հատվածում արձանագրվել է 7.1 տոկոս աճ` կազմելով 162 հազար 283 դրամ, իսկ մասնավորում՝ 11.3 տոկոս` կազմելով 241 հազար 363 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել