Tert.am-ը գրում է.

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հայտարարության տեքստին դեմ էին «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, իսկ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորները ձեռնպահ մնացին:

Հիշեցնենք, որ  «Ելքն» առաջարկում էր ԱԺ-ին Մարտի մեկի 10-րդ տարելիցի  կապակցությամբ ընդունել հայտարարություն, որի դրույթներին համաձայն՝ Ազգային ժողովը.

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել