Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնը հստակ ցույց է տալիս, հասկացնում է, որ Ղարաբաղն իր համար թեժ կետ է, այդ թվում՝ ռազմական տեսանկյունից:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով ԱՄՆ հետախուզության կողմից հրապարակված զեկույցի մասին, թե 2018թ.-ին սպասվում է լարվածության էսկալացիա:

«Միամիտ էին այն մեկնաբանները, ովքեր դեռևս մեկ տարի առաջ, երբ Սպիտակ տուն մուտք գործեց նոր վարչակազմը, հայտարարում էին, որ ղարաբաղյան հարցը ԱՄՆ-ի համար հետաքրքիր չէ: Ավելին՝ ասում էին, թե ԱՄՆ-ում չգիտեն անգամ՝ որտեղ է Ղարաբաղը, ինչ է այն: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ միանգամայն հակառակն է: ԱՄՆ-ն այս տարածաշրջանում գործելու է այնպես, ինչպես մնացած տարածքներում՝ սպասել, մինչև կստեղծվեն հակամարտության մեջ բարենպաստ «ճաքեր» և կփորձեն դրանք հնարավորինս խորացնել՝ հետապնդելով իրենց սեփական շահերը»,- ասաց Գ. Տրոֆիմչուկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել