Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղի ժամանակ մրցակցի կիսապաշտպան Անդրես Ինիեստան լավ չի ընդունվի «Ստեմֆորդ Բրիջում»: 2009 թվականին իսպանացու գոլը զրկել էր «ազնվականներին» մրցաշարի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

«Երբ նա խփեց այդ գնդակը, դեռ խաղում էի «Օսասունայում»: Դա փոխեց նրա պատմությունը և կարիերան: Կարծում եմ, որ «Չելսիի» երկրպագուները դեռ հիշում են այդ գոլը:

Ինիեստան դեռ հայտնվում է «կապույտների» երկրպագուների մղձավանջներում, այդ պատճառով չեմ կարծում՝ նրան ջերմ ընդունելություն սպասվի»,- Ասպիլիկուետայի խոսքը մեջբերում է AS-ը:

«Չելսի»-«Բարսելոնա» առաջին խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել