«...Ասվածը չի նշանակում, անշուշտ, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ-բարեփոխումների բեմականացմամբ կամ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի նմանակությամբ (իմիտացիայով)։ Ընդհակառակը, նման տիպի թատերական միջոցառումները գնալով շատանալու են` մի կողմից հասարակությանը մոլորեցնելու, մյուս կողմից` արտաքին աշխարհին հաճոյանալու ու նրա գովեստներին արժանանալու նպատակով։ Իրականում, սակայն, կեղծ-բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ-լոյալ տարրերից ազատվելու ու նրանց հաշվին սեփականության վերաբաշխման եւ երկրի հարստությունը իրեն հավատարիմ ավելի նեղ շրջանակի ձեռքում կենտրոնացնելու խնդիրը, այն դիտելով որպես վերը նշված միակ նպատակի իրագործման, այն է` 2018-ին ռեժիմի վերարտադրության, նույնն է թե, սեփական անձեռնմխելիության ապահովման գրավականը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել