Երևի Հանրայինն ու Գոհարը երկար ու շատ երկար մտածեցին, թե ինչ նոր գաղափարով պարուրեն այս մրցույթն ու ինչ քայլի դիմեն, որ ոչ մեկ կյանքում արած չլինի։ Ավելի քան վստահ եմ, որ էդ մտածելու վրա էլ բյուջեից մի 20 հազար դոլար ծախսել են ու վերջում հասել են նրան, որ նրանց նորությունն այն կլինի, որ նրանք պլագիատ կանեն իսկական մրցույթը... Այն է՝ մշտական հաղորդավար չկա: Գոհարը բավարարում է Եվրատեսիլ մրցույթում հաղորդավարուհի լինելու իր ցանկությունը։ Կանաչ սենյակ, ամեն մասնակից ելույթից առաջ փոքր տեսանյութով ներկայանում է, ելույթ ունենում, հետո՝ մյուս մասնակիցը: 
Կարճ ասած՝ Գոհարի ու Հանրայինի նորույթը... ոչ մի նոր բան 
Կարճ ասած-2՝ թուվելֆ փոյնթս գոզ թու Գոհարի ու Հանրայինի թիմի մտքի թռիչքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել