Սիսայդ  Ստարտափ Սամմիթ  Գոան  տեղի կունենա 2018 թվականի  մարտի 6-11: Ավելի քան 150 ստարտափեր հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Ստարտափերները կմասնակցեն մրցույթների՝ կախված իրենց ստարտափի  գործունեության ոլորտից և զարգացման աստիճանից:

ՍիսայդՍտարտափ Սամմմիթը ոչ-ֆորմալ ստարտափ միջոցառում է, կազմակերպված  վրանային ճամբարի ֆորմատով: Սամմիթի նպատակն է ստեղծել նոր հարթակ ստարտափ էկոհամակարգի շահառուների համար:

Առաջին անգամ սամմիթը կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին: 2017 թվականին ունեցած հաջողությունից հետո  միջոցառումն անցավ միջազգային մակարդակի՝ առաջին անգամ կազմակերպելով սամմիթը 2018-ի փետրվարի 8-12 Ռաս Ալ Խայմայում, ԱՄԷ:

Սամմիթը ստացել է կառավարական  աջակցություն և կազմակերպվել է Ռաս Ալ Խեյմայի շեյխ Սաուդ Բին  Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Սիսայդ Ստարտափ Սամմիթ Հնդկաստանը նույնպես ձեռք է բերել  կառավարական աջակցություն և կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, Առևտրի և Արդյունաբերության  նախարար Սուրեշ Պրաբհունը,  Գոայի նախարար Մանոհար Պարիկարը, Գոայի մարզպետ Մրիդուլա Շարման ներկա կլինեն կայանլիք միջոցառմանը: Ինչպես Ռաս Ալ Խայմայում վառվեց նորարարական կրակը շեյխի կողմից,  Հնդկաստանում այն կվառվի  նախարարի կողմից:

Սամմիթին կմասնակցեն  բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից, կստեղծվի նոր հարթակ համագործակցության համար: Նախատեսում ենք ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն   և 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Երկու կողմերի կառավարական աջակցությունը կձևավորի մի նոր տնտեսական համագործակցություն և կստեղծի հարթակ՝ գիտելիքի փոխանակման համար։

Հավելյալ տեղեկության համար այցելեք՝  http://seasidestartupsummit.in/ ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել