Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի է սոսնձել մարդու մաշկի վրա: Փետրվարի 19-ին այս մասին հայտնել է Ճապոնիայի NHK հանրային հեռուստատեսությունը:

Ընդամենը 1 միլիմետր հաստությամբ եւ միկրոդիոդներից բաղկացած էկրանը 6 x 10 սանտիմետր չափով ծեփասպեղանի է հիշեցնում: Ինչպես պնդում է հետազոտողների խումբը, դիսփլեյը ոչ մի անհարմարություն չի ստեղծում մարդու համար, նույնիսկ եթե այն փակցվի մարմնի շարժվող հատվածի, օրինակ՝ ափի ներսի կողմի վրա: Այդ էկրանի վրա կարելի է ընթերցել տեքստային հաղորդագրություններ եւ նունիսկ տեսագրություն դիտել:

Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Տակաո Սոմեյայի խոսքով՝ նման դիսփլեյների զանգվածային ներդրումը կօգնի բարելավել բոլոր տարիքի մարդկանց առօրյա կյանքի որակը, քանի որ զգալի չափով կպարզեցնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել