168.am-ը գրում է.

Միջկորեական հարաբերությունները վատացնելու համար ԱՄՆ-ն ակտիվորեն շահարկում է Հարավային Կորա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների փախչելու հնարավորության թեման, որոնք Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվում են Փհենչհանում:

Այդ մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) կողմից փետրվարի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը խիստ անհանգստացած է միջկորեական հարաբերությունների ջերմացումից՝ կապված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հետ: Ավելի վաղ Վաշինգտոնը փորձում էր վախեցնել կորեական ազգին, խոսելով ԿԺԴՀ-ին հնարավոր կանխիչ հարվածներ հասցնելու մասին, իսկ այժմ հիշեցնում է այնպիսի անարժան մարդկանց մասին, ինչպիսիք փախստակներն են:

CNN եւ CBS հեռուստաալիքները հայտնում են, որ ԿԺԴՀ-ից ժամանած մարզիկներին ուշադիր հետեւում են իշխանությունները, որպեսզի ոչ ոք չկարողանա թաքնվել Հարավային Կորեայում, որն ավելի հարուստ է ապրում: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ից ատլետների փախուստներ արդեն պատահել են միջազգային մրցումներում»,-գրում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել