Պարզ ճշմարտություն.
Իշխանությունները ոչ մի դեպքում երկրում դրական և էական փոփոխությունների չեն գնալու, ժողովրդի մոտ իրենց երկրի հետ ապագա կապելու հույս չեն առաջացնելու, մարդկանց մոտ հավատը չեն բարձրացնելու: Պատճառը շատ պարզ է, նրանք՝ մեզ իշխողները, վաղուց անցել են այն սահմանագիծը, որով կկարողանային ետ վերադառնալ՝ երկրում դրական փոփոխություններ կատարել: Եթե իշխանությունները փորձեն դրական փոփոխություններ կատարել, ժողովրդին հույս ներշնչել, ապա ժողովուրդը կհամոզվի, որ կարելի է իշխանափոխություն կատարել, և առաջինը իրենց են փոխելու: Էդ անպետքները մի ելք ունեն՝ գերարագ կերպով էական փոփոխություններ կատարել, որով ժողովուրդը դրական փոփոխություն կունենա, և իշխանափոխության անհրաժեշտություն չի լինի: Բայց, քանի որ էդ անպետքները շարունակելու են նույն ոչ մարդկային ոճով քարշ տալ ժողովրդին, ապա մի ելք է մնում՝ Իշխանափոխություն կատարել:
Մի երեք տարուց սպասեք իշխանափոխության:
Ես չեմ հանդուրժում այս իշխանություններին, որոնք իմ, քո և մյուսներիս իշխանության իրավունքը խլել են և մեզ ծառայություն մատուցելու փոխարեն մեզ ԻՇԽՈՒՄ են: Ես ինձանից խլված իշխանությունը ետ եմ պահանջում և ետ եմ ստանալու, իսկ դու՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել