Aysor.am-ը գրում է.

Ներկա պայմաններում ոչ մի փաստաթղթի մասին էլ խոսք լինել չի կարող, Թուրքիայի ղեկավարության կողմից բացարձակ ցանկություն չեմ տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին հնչեցրած ելույթին, ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այնպես որ, ներկա պահին ոչ մի առաջընթաց չի կարող լինել», - ասաց թուրքագետը։

Նախագահը, հիշեցնենք, Մյունխենի անվտանգության համաժողովին ասել էր, որ Հայաստանը չի կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:

«Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը», - նշել էր Սերժ Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել