168.am-ը գրում է.

ԱՄՆ-ը երկուշաբթի օրն ավանդաբար նշում է իր պետական տոներից մեկը՝ Նախագահների օրը։ Ի տարբերություն տոնական այլ ամսաթվերի, այս մեկը չի ուղեկցվում ոչ հրավառություններով, ոչ էլ շքերթներով: Սկզբապես այն նվիրված էր պետության առաջին ղեկավար Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվան, որը լույս աշխարհ է եկել 1732 թվականի փետրվարի 22-ին: Սակայն քանի որ 1809 թվականի փետրվարի 12-ին ծնվել է նաեւ 16-րդ նախագահը՝ Աբրահամ Լինկոլնը, որոշվել է այդ տոնը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, այսինքն՝ երկու ամսաթվերի միջեւ ընկած մի օր:

Տոնի նախօրեին Gallup սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է համազգային հետազոտության արդյունքները, որը կոչված էր պարզել, թե այսօրվա ամերիկացիներին ինչպես են գնահատում իրենց վերջին 10 նախագահների աշխատանքը (առանց Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի): Առաջին տեղում հայտնվել է Ջոն Քենեդին (նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1961-ից մինչեւ 1963 թվականը). հարցվածների 86 տոկոսը հավանությամբ է արտահայտվել նրա մասին:

Նրան հաջորդում են Ռոնալդ Ռեյգանը (1981-ից մինչեւ 1989 թվականը)՝ 72 տոկոս, Ջորջ Բուշ Ավագը (1989 թվականից մինչեւ 1993 թվականը)՝ 64 տոկոս, Բարաք Օբաման (2009-ից մինչեւ 2017 թվականը)՝ 63 տոկոս, Բիլ Քլինթոնը (1993-ից մինչեւ 2001 թվականը)՝ 62 տոկոս, Ջերալդ Ֆորդը (1974-ից մինչեւ 1977 թվականը)՝ 58 տոկոս, Ջիմի Քարտերը (1977-ից մինչեւ 1981 թվականը)՝ 55 տոկոս, Ջորջ Բուշ Կրտսերը (2001-ից մինչեւ 2009 թվականը)՝ 53 տոկոս, Լինդոն Ջոնսոնը (1963-ից մինչեւ 1969 թվականը)՝ 48 տոկոս եւ Ռիչարդ Նիքսոնը (1969-ից մինչեւ 1974 թվականը)՝ 28 տոկոս: Հարցմանը, որն անցկացվել է փետրվարի 5-11-ին, մասնակցել են 1,5 հազար ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել