Լոնդոնում նորաձևության շաբաթ է: Բրիտանիայի մայրաքաղաքում ուշադրության կենտրոնում է ոչ միայն նորաձևությունը, այլ նաև մի շարք ընդդիմություններ: Բողոքի են դուրս եկել բուսակերները, ովքեր դեմ են բնական մորթուց պատրաստված վերարկուներին: 

Картинки по запросу Shearling

Ընդդիմադիրները կիսամերկ դուրս են եկել փողոց՝ մարմնի վրա գրած՝ «Կրեք ձեր սեփական մարմինը»: Էլիզա Ալենը, ով գլխավորում է Ռետա շարժումը, ասում է, որ նրանք դեմ են կենդանիների կաշվից պատրաստված հագուստին: Նրանք չեն վախեցել եղանակից և դուրս են եկել փողոց առանց հագուստի:

Картинки по запросу Люди за этичное обращение с животными

«Հիմա այնքան գործարաններ կան բուսակերների համար, որտեղ օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ, որ աններելի է մինչև հիմա օգտագործել կենդանիների մորթիները և կաշին»: 

Ռետա շարժման կարգախոսն է՝ «Կենդանիները մեր սեփականությունը չեն, որ դրանք օգտագործենք մեր սեփական կարիքների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել