Լավ է, երբ երկրիդ գործող նախագահը նման հանդուրժող բառապաշար է ունենում թշնամու ելույթների նկատմամբ, որը ոչ միայն միջազգային այս համաժողովում է որդեգրվել, սակայն շատ կարևոր և անհրաժեշտ է ու շատ ավելի լավ կլինի, եթե սեփական ժողովրդի նկատմամբ էլ իշխանությունները լինեն հանդուրժող և գործեն ՀՀ օրենքներով: Լինեն կարեկից ու հանգիստ լսեն մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի վերաբերյալ ամենասուր քննադատություններն ու լուծեն դրանք գործող Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան: Չմոռանամ հուշել, որ Սահմանադրությամբ մեր երկիրը սոցիալական է հռչակվել, սակայն սոցիալական արդարություն ուղղակի չկա՛: 
Պարոն Նախագահ,որքան էլ որ անձամբ գնահատում եմ թշնամու ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան Ձեր սառնասիրտ ելույթները, սակայն այն կարժևորվի, եթե մեր հասարակության բողոքող խավերի նկատմամբ հանդուրժող գործելաոճ որդեգրեն Ձեր քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչները:
Դրսին լավ երևալն իհարկե կարևոր է, սակայն ժողովրդի համար ընդունելի լինելն ու օրենքով գործելն է ամրացնում ու հեղինակություն բերում պետությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել