Եվրոպայում մաքրողներին որքան են վճարում՝ ներկայացնում է etcetera.media-ն:

Մաքրողների աշխատանք ամենաշատն առաջարկում են Իսրայելում: Այնտեղ ժամում 8 եվրոյից սկսած են վճարում: Նույնպիսի աշխատավարձ է Շվեդիայում և Հոլանդիայում: Շվեդական որոշ ընկերություններ առաջարկում են ամսեկան 1 000 եվրո և բնակարան են տրամադրում:

Ամերիկացիները պատրաստ են տան մաքրության համար վճարել մինչև 2 000 դոլար ամսեկան, իսկ չեխերն աշխատանքի հայտարարության մեջ չեն էլ նշում աշխատավարձը:

Հոլանդիայում և Շվեդիայում մաքրողներին ոչնչով չեն ապահովում՝ բացի աշխատավարձի կայուն և ազնիվ վճարումից: Աշխատանքի հավակորդներից պահանջվում է բարեխղճություն և աշխատանքը որակյալ կատարել:

ԱՄՆ-ում տանն աշխատող մաքրողներին երբեմն բնակարանով և սննդով են ապահովում: Աշխատողներն այդ ծախսերը հիմնականում ստիպված են լինում իրենց վրա վերցնել:

Չեխերն աշժխատողին ապահովում են բնակարանով, սննդով և «սոցփաթեթով», բայց ակնկալում են, որ փաստաթղթերի ձևակերպման և տոմսերի համար ինքնուրույն կվճարեք: Չեխիայում պետք է աշխատել շաբաթը 6 օր 14 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել