23 տարի առաջ Մերիենն ու Թոմին առաջին զույգն էին Դաունի սինդրոմով, որ ամուսնացան: Նրանց միությունը ևս շատ քննադատվեց և քննարկվեց: Բայց զույգն ապացուցեց աշխարհին, որ ամուր սերը միայն ֆիլմերում չէ, որ դիմակայում է ամեն ինչի:

Ծանոթության պահից 18 ամիս անց Թոմին Մերիենին առաջարկություն արեց: Հակառակ շրջապատի դեմ լինելուն՝ աղջկա մայրը համաձայնեց կնության տալ նրան: 23 տարվա երջանիկ ամուսնության ընթացքում նրանք չզղջացին իրենց քայլի համար:

Նրանք շատ ակտիվ կյանք են վարում, զբոսնում են, սպորտով զբաղվում, կինո գնում: Նրանք լիովին անկախ են, և եթե անգամ որևէ բան է պետք լինում, մոտակայքում ապրում են հարազատները, ովքեր միշտ աջակցում են նրանց:

Բայց այս տարիների ընթացքում զույգը հաճախ է բախվել մարդկային դաժանությանը: Նրանց կողքով անտարբեր չեն անցնում փողոցով քայլող մարդիկ, բայց սիրահարները փորձում են ուշադրություն չդարձնել դրան:

Նման օրինակը Դաունի սինդրոմով երեխա ունեցող ծնողներին կարող է հույս տալ, որ իրենց երեխան ևս կարող է երջանիկ լինել:

Մերիենը վստահեցնում է, որ իրենք երբեք չեն վիճում, հրաշալի ընկերներ են և սիրում են իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել