20-րդ դարի հոգեբաններն ուսումնասիրել են մարդու ինտելեկտուալ հնարավորությունները և ստեղծագործական մտածելակերպը: Առաջարկում ենք նրանց թեստի միջոցով ստուգել՝ արդյո՞ք դուք ոչ ստանդարտ, թե՞ սովորական մտածելակերպ ունեք: Ուշադիր նայեք այս 10 նկարին և ասեք, թե ինչ եք տեսնում այնտեղ:

Այս թեստի հիմքում ընկած են տարօրինակ և իրականությունից հեռու պատասխաններ, և թե որքան շատ եք դուք դրանց կարողացել մտածել: Այս պատկերները յուրաքանչյուր մարդ կարող է ընկալել յուրովի, որոնցից շատերի միտքը կարող է համընկնել և հակառակը: Օրինակ՝ կան մարդիկ, որ մտածում են, թե նկարներից մեկում տղամարդու հագուստ է, իսկ ոմանք էլ վերագրում են, որ մատուցողի փողկապը մնացել է վերելակի դռների արանքում: Մի խոսքով՝ ներկայացնենք արդյունքները, և կհասկանաք՝ ստեղծագործական ու արտասովոր մտածելակերպ ունե՞ք, թե՞ մնացածին բնորոշ:

Եթե յուրաքանչյուր պատկերի համար դուք մտածել եք.

1-2 տարբերակ։ Դուք մտածում եք, ինչպես մոլորակի բնակչության մեծ մասը:

3-5 տարբերակ։ Ձեր պատասխաններն իրար հետ համարյա կապ չունեն, ձեր մտածելակերպն այնքան էլ ստանդարտ չէ, դուք խնդիրների լուծմանը մոտենում եք տարատեսակ ուղիներով կամ ամեն ինչ անում դրանցից խուսափելու համար:

6 և ավելի տարբերակներ։ Ձեր համառությանը ոչինչ խանգարել չի կարող: Ձեր ստեղծագործական միտքը սահմաններ չունի, այն տարբերվում է և դուրս է կարծրատիպերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել