Եթե ուզում եք լավ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ կամ լավ համբավ վայելել նրանց մեջ, ուրեմն՝ ահա 6 կարևոր միջոց, որ կօգնեն ձեզ։

Պահեք ճիշտ տեսողական շփում

https://www.photojoiner.net/image/uDSqyPoe

Հայացքը վճռական դեր է խաղում խոսակցության ժամանակ։ Որպեսզի լավ տպավորություն գործեք զրուցակցի վրա, կարևոր է ոչ միայն լսել նրա խոսքը, այլև նայել նրան, պահել տեսողական շփումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուղիղ նայել զրուցակցին, իսկ հայացքն ուղղել աչքերին կամ աչքերի միջև ընկած տարածությանը։

Օգտագործեք անուններ

https://www.photojoiner.net/image/kSR5qi8g

Եթե ուզում եք շահել զրուցակցի վստահությունը, փորձեք խոսակցության ընթացքում նրան անունով դիմել, հատկապես եթե դուք այդքան էլ վաղուց ծանոթ չեք։ Դա զրուցակցին ցույց է տալիս, որ դուք հենց նրան եք դիմում։ Այդպիսի ժեստն օգնում է նրան իրեն ավելի ունիկալ զգալ ու բացվել։

Գիտակցաբար կրկնօրինակեք զրուցակցին, բայց չափը մի անցեք

https://www.photojoiner.net/image/ymSZODMc

Ահա ևս մի միջոց՝ զրուցակցի վստահությունը շահելու։ Ոչ մեկը, իհարկե, ձեզ չի խնդրում ծաղրելով կրկնօրինակել զրուցակցին։ Այստեղ կարևոր է նկատել մանր նյուանսներն ու աննկատ կրկնել դրանք։ Ամենից հաճախ մենք նման բաներ անում ենք ենթագիտակցական մակարդակում։ Երբ զրուցակիցը ձեռք է տալիս մազերին, դիպչում է այտին կամ նստում է ոտքը ոտքին գցած, որոշ ժամանակ անց մենք էլ անում ենք նույնը։ Այստեղ նրբությունն այն է, որ պետք է գիտակցել դա ու փորձել ավելի հաճախ կրկնել նրա ժեստերը։ 2009 թվականի մի հետազոտության շրջանակներում գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի գրավիչ ու հետաքրքիր են համարել այն կանանց, ովքեր զրույցի ընթացքում կրկնել են նրանց շարժումները։ Սակայն այս սկզբունքը միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ չէ, որ գործում է։

Հետևեք ձեր կեցվածքին

https://www.photojoiner.net/image/PT5PqxqJ

Սայեն Բեյլոքը «Ուղեղ և մարմին» գրքում խոսում է այն մասին, որ կեցվածքն ուժեղ ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա, բայց դա նաև ազդում է այլ մարդկանց վրա։ Այն մարդը, ով ուղղում է ուսերը, ձեռքերը ազատ է թողնում ու կանգնում ուղիղ, ցույց է տալիս զրուցակցին, որ լավ է տրամադրված նրա հանդեպ ու միևնույն ժամանակ՝ նաև ինքնավստահ է։

Եթե շփվեք զրուցակցի հետ սխալ, խեղճացած կեցվածքով, զրուցակիցն անմիջապես կզգա իր առավելությունը ձեր նկատմամբ ու կսկսի վերևից նայել ձեզ։

Զրուցակցի ձեռքն ինչ-որ տաք բան տվեք

https://www.photojoiner.net/image/SgMpFh65

Որոշ փոքր խորամանկություններ կարող են լիովին փոխել ձեր մասին առաջին տպավորությունը, մասնավորապես՝ այն, ինչ գտնվում է մարդու ձեռքերում ձեր ծանոթության ժամանակ։ Գիտնականներն ասում են, որ մարդիկ հակված են լավը մտածել մյուսների մասին, երբ իրենց ձեռքերում տաք բան կա։

Օգնություն խնդրեք

https://www.photojoiner.net/image/0t7D3HTi

Եթե դուք ուզում եք ոչ միայն լավ տպավորություն թողնել, այլև շահել մարդու վստահությունը ու մտերիմ շփում սկսել, ապա ձեզ կարող է օգնել Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը։

Դրա ամբողջ իմաստն այն է, որ ցանկացած մարդ մեծ հաճույքով ձեզ մեծ օգնություն կմատուցի, եթե դրանից առաջ դուք նրան ավելի փոքր մի բան խնդրեք, ոչ թե առաջարկեք ձեր օգնությունը։ Բանն այն է, որ մենք համակրանք ենք տածում նրանց հանդեպ, ում օգնում ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել