Կանանց մեծամասնություը երկար ժամանակ է անցկացնում լոգասենյակում այն պարզ պատճառով, որ մանրակրկիտ կերպով դիտարկում է սեփական մարմինը։ Եվ այդպիսի դիտարկումներից մեկի ընթացքում էլ որոշ կանայք տխրում են, քանի որ հայտնաբերում են, որ իրենց կրծքերին և մասնավորապես՝ պտուկներին, մազեր են աճում։
Ինչո՞ւ են աճում այդ մազերը և ինչ անել դրանց հետ
Այս մազերի աճը կարելի է նկատել կանանց մոտ 30% -ի մոտ և սա շատ փոքր ցուցանիշ է, քանի որ շատ կանայք պարզապես ամաչում են և չեն բարձրաձայնում իրենց այդ խնդրի մասին։ Նման բան տեսնելիս պետք չէ խուճապի մատնվել, քանի որ դա պարզապես հորմոնալ դիսբալանսի արդյունք է։ Եթե նկատել եք, տղամարդկանց մոտ այդ շրջանում մազեր կան, որոնց առկայությունը լրիվ նորմալ է։
Այն կանայք, ում մոտ փոքրիկ հորմոնալ շեղումներ են նկատվում, ունենում են այս խնդիրը, որի դեմ կարելի է շատ հեշտությամբ պայքարել։
Ինչպե՞ս հեռացնել այդ մազերը
- Պինցետ
- Սափրում
- Մոմ