Մյուսների աշխատավարձի չափը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց, բայց, իհարկե, այնքան էլ քաղաքավարի չէ դիմացինին հարցնել, թե ինչքան աշխատավարձ է ստանում։

Եթե սովորական մարդկանց դեպքում եկամտի չափը թաքցնելը շատ հեշտ է, ապա պետական պաշտոնյաների դեպքում դա ամենևին էլ այդպես չէ։ Օրինակ՝ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների աշխատավարձերը հայտնի են բոլորին։

Ահա ձեզ ենք ներկայացնում, թե որքան աշխատավարձ են ստանում այս երկրների նախագահները։

Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $1

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,160

ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը $400,000 է, սակայն Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր աշխատավարձից՝ ասելով, որ տարեկան կստանա 1 դոլար, քանի որ օրենքն այդքան է սահմանում որպես նվազագույն չափ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի կարողությունը 3 միլիարդ դոլար է, ուստի նա դժվար թե տարեկան այդ 400,000 դոլարի կարիքն ունենա։

Պետրո Պորոշենկո, Ուկրաինայի նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $12,220

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $133

Ըստ Forbes-ի՝ Պորոշենկոն Ուկրաինայի 6-րդ ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը 1,6 միլիարդ դոլար է։

Սի Ցզինպին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $20,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $150-$300

Չինաստանի նախագահի ամսական աշխատավարձն ընդամենը 1,716 դոլար է։ Նախկինում այն ավելի քիչ էր, ու միայն 2015-ին այն բարձացվեց 62%-ով։

Սաուլի Նինիստո, Ֆինլանդիայի նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $146,700

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $2,000 (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների)

Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի նախագահը, ով երկրորդ շրջանն է զբաղեցնում այդ պաշտոնը, ամսական 12,225 դոլար է վաստակում։

Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի Դաշնության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $151,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $140

Թերեզա Մեյ, Միացյալ Թագավորության վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $198,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,569

Խիստ բնավորության տեր Թերեզա Մեյը կոշիկների սիրահար է։ Նա կոշիկների բավականին թանկարժեք հավաքածու ունի։ Ի դեպ՝ նա իր բոլոր կոշիկները թափանցիկ տուփերի մեջ է պահում, որպեսզի իր ցանկացածը փնտրելիս ավելորդ ժամանակ չվատնի։

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ

Աշխատավարձը՝ տարեկան $211,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,758

Ֆրանսիայի երբևէ ամենաերիտասարդ նախագահն այդ պաշտոնում ընտրվելուց առաջ էլ հաջողակ բիզնեսմեն էր բանկային ոլորտում։ Մակրոնին ժամանակին կոչում էին «Ֆինանսների Մոցարտ»։

Անգելա Մերկել, Գերմանիայի Կանցլեր

Աշխատավարձը՝ տարեկան $263,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,780

Մերկելն էլ հրաժարվել էր կանցլերին պետության կողմից հատկացվող բնակավայրից։ Փոխարենը նա ապրում է սովորական բնակարանում։

Ջասթին Տրյուդո, Կանադայի վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $267,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ միջինը $1,400` կախված նահանգի օրենսդրությունից

Լի Սյանլուն, Սինգապուրի վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $2,2 միլիոն

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,000 (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների)

Լի Սյանլունը վարչապետի պաշտոնը ժառանգել է իր հորից, ում շնորհիվ Սինգապուրի տնտեսությունը կտրուկ աճ ապրեց։ Նախկինում նախագահի աշխատավարձն ավելի բարձր էր, սակայն տարիներ առաջ այն կրճատվեց 32%-ով։ Սակայն Լի Սյանլունի կարծիքով իր աշխատավարձն ամենաևին էլ բարձր չէ, այն նորմալ ու ռեալ է իր պաշտոնի համար։

Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ Դ15,873,600 ($33,070)

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ Դ55,000 (մոտավորապես $115)

ՀՀ ինչպես գործող նախագահի և հաջորդ՝ ավելի քիչ լիազորություններ ունեցող նախագահի համար օրենքը սահմանում է աշխատավարձի նույն չափը՝ ամսական 1,322,800 դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել