Երեխա ժամանակ ցածր հասակ ունեցած մարդիկ առաջացած տարիքում ենթակա են ինսուլտի մեծ ռիսկի: Այս եզրակացությանն են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները. նրանց աշխատության մասին գրել Է Science daily-ն:

Ծագումնաբաններն ուսումնասիրել են 1930-ից մինչեւ 1989 թվականը ծնված 7-ից մինչեւ 13 տարեկան 300 հազար երեխաների առողջության վերաբերյալ տվյալները:

Վերլուծությունը ցույց Է տվել, որ այն մարդիկ, որոնց հասակը միջին ցուցանիշից պակաս Է եղել 5-7 սանտիմետրով, առաջացած տարիքում 11 տոկոսով ավելի հաճախ են տառապել իշեմիկ ինսուլտով: Այդ հիվանդությունն արտահայտվում Է ուղեղի արյան շրջանառության խախտմամբ, ինչը հանգեցնում Է ուղեղի բջիջների մահացման:

Հետազոտողները նշում են, որ մարդու հասակը պայմանավորված Է գենետիկայով, մոր եւ մանկան սննդակարգով, վարակներով ու սթրեսներով: Դրանցից մի քանիսը, կարծում են գիտնականները, ազդում են ինսուլտի առաջացման ռիսկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել