«Լոռու Դեբեդ համայնքում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում միանգամից չորս թեկնածու է ինքնաառաջադրվել, չորսն էլ՝ տարբեր քաղաքական հայացքների տեր: Մեկն անկուսակցական է, մյուսը՝ ԲՀԿ-ից, երրորդը ՀՀԿ-ական է՝ ուսուցիչ Դեբեդի միջնակարգ դպրոցում, չորրորդն էլ ՀՅԴ-ից է՝ Դեբեդի մշակույթի կենտրոնի տնօրենը:
 
Համայնքների մի մասում, որտեղ պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, գործող համայնքապետեր չեն առաջադրվել: Հայանիստում ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանին, ԲՀԿ-ից էլ ինքնաառաջադրվել է Տիգրան Բաբաջանյանը: Մեծամորում երկու ՀՀԿ-ական է ինքնաառաջադրվել, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական թեկնածու, մեկ՝ անկուսակցական: Առաջադրվածներից մեկն ուսուցիչ է, մյուսը՝ առաջա­տար մասնագետ համայնքապետարանում: Սայաթ-Նովայում ԲՀԿ-ն առաջադրել է Ռազմիկ Ալավերդյանին, որի մրցակիցն ինքնաառաջադրված անկուսակցական Գրիգորի Մուրադյանն է:
ԲՀԿ-ն թեկնա­ծու է առաջադրել նաև Հացավանում՝ գործող համայնքապետին, որտեղ նրա մրցակիցը նույնպես անկուսակցական է՝ ինքնաառաջադրված: Եղեգնավանում ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանին, ով կմրցի մեկ այլ անկուսակցականի՝ ինքնաառաջադրված Տիգրան Եփրեմյանի հետ: Թեև բոլոր համայնքներում առաջադրվել է առնվազն երկու թեկնածու, սակայն թեկ­նածուներից շատերը, ինչպես փորձն է ցույց տալիս, ընտրություններից առաջ հետ են վերցնում փաստաթղթերը կամ ինքնա­բացարկ հայտնում՝ ընտրապայքարում մենակ թողնելով հիմնական թեկնածուին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել