Ներկայացնում ենք Հաննա Քյոսթլերին, ով Ավստրիայում է ծնվել: Աղջկա գրեթե ողջ մանկության ընթացքում նրա ընտանիքը ճամփորդել է:

Հաննան ծնողների հետ ապրել է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում:

Բնակության վայրը մշտապես փոխելն աղջկան հնարավորություն չի տվել ընկերներ ունենալ: Հաննային թվում էր, որ հենց մշտական տեղափոխությունների պատճառով են մանուկ ժամանակ առաջացել իրեն մահվան շեմին հասցրած խնդիրները:

Ամեն ինչ բավական անմեղ ձևով է սկսվել: Նախ՝ առողջ սննդակարգով տարված Հաննան ամբողջովին հրաժարվել է արագ սննդից:

Ավելի ուշ նա սննդակարգից վերացրել է ճարպեր պարունակող բոլոր մթերքները: Հետո հերթը հասել է ածխաջրերին:

Ժամանակի ընթացքում դեռահասն անցել է բացառապես բանջարեղենային սննդի և գոլորշու վրա պատրաստված տոֆուի:

Դպրոցական քննությունների ժամանակ Հաննան առաջին անգամ հայտնվել է բժիշկների հսկողության տակ, բայց կարողացել է խաբել մասնագետներին:

Իսկ երբ Քյոսթլերը 18 տարեկան է դարձել, ծնողներին համոզել է, որ արդեն լրիվ ինքնուրույն է և կկարողանա մենակ ապրել:

Այդ ժամանակ էլ սկսվել է իսկական սարսափը: Հայրենի երկիր վերադառնալով՝ Հաննան շատ խիստ դիետա է պահել:

Երբ արդեն կողքին մեծահասակներ չեն եղել, նա սկսել է ավելի ու ավելի կրճատել սննդի բաժինները:

Բարեբախտաբար, աղջկա պապիկը մոտ է ապրել և ժամանակ առ ժամանակ նրա հետ հեռախոսով խոսել է:

Երբ նշանակված ժամին թոռնուհին չի կապվել, նա ոստիկանություն է կանչել: Հաննայի տան դուռը կոտրելով՝ իրավապահները նրան անգիտակից վիճակում են հայտնաբերել:

Աղջիկը նիհարել էր մինչև 31 կգ, և նրա օրգանները դադարել են գործել:

Հիվանդանոցում հայտնվելով՝ մեր հերոսուհին վերջապես հասկացել է, թե ինչ է արել իր մարմնի հետ:

Բժիշկների օգնությամբ Հաննան արագ սկսել է առողջանալ: Այնուամենայնիվ, նա ստիպված է եղել 10 ամիս անցկացնել մասնագիտացված կլինիկայում:

Հիմա աղջիկը սովորում է Մեծ Բրիտանիայի Ուորիքսի համալսարանում: Այնտեղ Հաննան շատ ընկերներ է ձեռք բերել և նոր կյանք է սկսել:

Իր բլոգում անորեքսիայի նախկին զոհը խոսում է իր ապրումների մասին և թե ինչպես է կարողացել հաղթահարել հիվանդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել