Operativ.am -ը գրում է

ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանի գիտնականները հերքել են ժողովրդական այն ասացվածքը‚ թե «գումարի մեջ չէ երջանկությունը»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «BGR»-ին:

Հետազոտողների տվյալներով՝ մարդն իրեն բավարարված է զգում՝ աշխատելով տարեկան 3.3 միլիոն ռուբլի տարեկան:

Գիտնական Էնդրյու Ջեբբայի ղեկավարությամբ հոգեբանների խումբը հետազոտությունը երջանկության մասին հրապարակել է «Nature Human Behavior» ամսագրում: Համաձայն նյութի՝ դրական զգացմունքային վիճակի համար միջին վիճակագրական մարդը պետք է աշխատի տարեկան 60-75 000 դոլար: Իդեալական տարեկան եկամուտը 95 000 դոլարն է:

Սրանք միջինացված թվեր են. կախված ազգությունից‚ տարիքից‚ սոցիալական վիճակից և ընտանեկան կարգավիճակից՝ այս թվերը կարող են փոխվել երկու կողմից: Որպեսզի եզրակացություններ անեն իդեալական աշխատավարձի մասին‚ գիտնականները հարցրել են 1.7 միլիոն մարդու 164 երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել