Երջանկությունը հարաբերական հասկացողություն է, բայց այն ունի մի քանի ընդհանուր կետեր, որոնց դեպքում երջանկությունն ուղղակի չի կարողանում լինել: Հոգեբաններն այս խորհուրդները տալիս են և վստահեցնում, որ դրանց դեպքում աստիճանաբար մաքրվում է ձեր հոգեկան վիճակը, և սկսում եք սովորել երջանիկ լինելուն:

Հրաժարվեք անընդհատ ինչ-որ բան անելու պարտավորվածությունից: Սովորեք ուղղակի վայելել պահը, երբ ոչինչ տեղի չի ունենում, երբ ոչինչ չեք անում: Պատրաստվեք նրան, որ երեկոն կարող է ուղղակի ազատ լինել, և դուք կարող եք ուղղակի նստել պատշգամբում:

Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Սխալները հետագայի համար լավ դաս են: Ամեն ինչ պատահում է կյանքում և անընդհատ քննադատել ու մեղադրել ինքներդ ձեզ անիմաստ է, հարկավոր է դաս քաղել և անցնել առաջ:

Բավական է մեղադրեք: Սովորեք դատավոր չլինել, յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի: Եվ եթե այն չի համապատասխանում ձեր գաղափարներին, դա առիթ չէ քննադատություններով հանդես գալու:

Բավական է գնահատեք շրջապատողներին: Բավական է համեմատել առավելություններն ու թերությունները, որ ունեն հարազատ ու մտերիմ կամ շրջապատող մարդիկ: Ձեր պատկերացումները կարող են չհամընկնել նրանց հետ, և դա սարսափելի չէ:

Պետք չէ կառուցել հետագա երջանկությունը: Երևակայելի ապագան միշտ պայծառ է մտքում, իսկ իրականում այն կարող է լինել, եթե սկսեք գործել:

Բավական է անհանգստանաք ապագայի համար: Դատարկ մտահոգությունները քայքայում են նյարդերը, ավելի լավ է մտածեք ներկայի մասին, և այն հիմք կդառնա լավ ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել