Aysor.am-ը գրում է.

Հայաստանում մենաշնորհ գոյություն չունի, ինչպես սեքս գոյություն չունի, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով խմբակցության մշակած Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը՝ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է կանխել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հեևանքով քաղաքացիների գրպանից դուրս եկող գումարները՝ նշելով, որ իրենք պահանջում են որոշ ապրանքների հարկերը թողնել նույնն, ինչ մինչև 2018-ի հունվարի 1-ը Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամանակ էր։ 

«Իրականությունից ելնելով՝ մենք խնդիր չենք դնում քաղաքացիների եկամուտներն ավելացնել, այլ խնդիր ենք դնում, որ դրանք չպակասեն։ Ակցիզային հարկի և ԱԱՀ-ի մասով մենք ոչ թե դրամատիկ փոփոխություն ենք առաջարկում, այլ մեծ հաշվով առաջարկում ենք 2018-ի հունվարի 1-ի ստատուս քվոյին գալ։ Դրա փորձագատական արժեքը մոտ 35-45 մլրդ դրամի չափի է։ 35-45 մլրդ դրամ, որը ՀՀ քաղաքացիների գրպանից պետք է դուրս գա, այս փաթեթով առաջարկում ենք թողնել նրանց գրպանում», - նշեց Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ապրանքներ գների բարձրացումը այդ թվում և առաջին անհրաժեշտության ապրանքներինը ոչ ոք չի վիճարկում, մինչդեռ 2,5 տոկոս միջին գնաճը չի վերաբերում առաջին ահրաժեշտության ապրանքներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել