«2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով այսօր առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի և Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանու­թյան կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջև:
 
Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիրաբյանը: «Շատ հանկարծակի եղավ այս որոշումը և ինձ համար շատ անսպասելի: Ինձ զանգեցին և տեղեկացրին, որ դատա­խազությունը պահանջում է առերեսում իրականացնել»,- ասաց Վիրաբյանը: Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ առերեսման մա­սին, որևէ ծանուցում չի ստացել: «Ես վատառողջ եմ մի քիչ, տանն եմ ու տեղյակ չեմ»,- ասաց Կա­րապետյանը՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կաշկանդում: «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել