Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Ռեալի» հետ մրցավեճի մասին.
«Առաջիկա հանդիպումը լավ հնարավորություն է ցույց տալու համար, թե ինչի ենք ընդունակ ու ինչի կարող ենք հասնել: Ցանկանում ենք շարունակել բարելավել մեր խաղը: Առջևում մեզ սպասվում է հանդիպում Չեմպիոնների լիգան 11 անգամ հաղթած թիմի հետ («Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթել է 12 անգամ-խմբ.):
Միշտ էլ հաճելի է խաղալ նման ուժեղ ակումբների հետ: Իսկ այժմ մեզ դիմակայելու է գործող չեմպիոնը: Ավելի հզոր մրցակից պարզապես չէր կարող լինել»,- Էմերիի խոսքերը մեջբերում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել