Երեկ համացանցում տարածվեց Մովսես Երեմյանի և Հայկ Չոմոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ տղաները ծեծկռտուքի մեջ էին հայտնվել: Արդյո՞ք իրական էր սա, թե՞ «Նռան հատիկ» սերիալի հերթական նկարահանման տեսարանն էր: Այս թեմայի մասին BlogNews.am-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:

«Մենք նկարահանում էինք մեր հերթական տեսարանը, որի մեջ կար կռվի տեսարան: Դերասանների ճիշտ չկողմնորոշվելու պատճառով ստեղծվեց այդ խնդիրը: Նմանատիպ դեպքեր շատ են լինում, օրինակ, եթե պետք է ապտակես, և  դերասանը սխալ է կողմնորոշվում, ապտակը դառնում է իրական: Նկարահանման ժամանակ հենց նման միջադեպ է տեղի ունեցել, որևէ խնդիր չկա տղաների մեջ»:

Դիանան նաև հիշեց, որ անցյալ տարի նույն օրը կոտրել էր ոտքը. «Այս տարի նույն օրն իմ նկարահանման օրը նման դեպք եղավ: Իհարկե, փառք Աստծո, այդ դեպքը ոտքիս ծանրության աստիճան չէր»:

Պարզվում է՝ միջադեպից հետո տղաները գնացել են հիվանդանոց. «Պետք էր վիրակապ դնել Հայկին՝ հետագա բարդություններից խուսափելու համար»:             

   Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել