Ittrend.am-ը գրում է.

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով։ 68-ամյա Մեյ Մասկը մոդել է, նա Clinique և Revlon ապրանքանիշերի դեմքն է։ Բացի այդ, նա հայտնի դիետոլոգ է և առողջ ապրելակերպի ջատագով, հանդես է գալիս նաև  դասախոսություններով։

Մեյ Մասկը 3 երեխաների մայր է և 10 թոռների տատիկ։ Նրա կրտսեր որդին՝ Քիմբալը տնօրինում է The Kitchen ռեստորանների ցանցը, դուստրը՝ Տոսկան, հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ երկրորդ որդին՝ Էլոնը, մոլորակի ամենաազդեիկ ու հավակնոտ ծրագրերով ձեռնարկատերը։

Հաջողության ճանապարհը հեշտ չի եղել։ Էլոնի ծնողներն ամուսնալուծվել են։ Սկզբում Էլոնն ապրել է մոր հետ, այնուհետև տեղափոխվել հոր մոտ։ 1989–ին Մեյը երեխաների հետ ՀԱՀ-ից տեղափոխվել է Կանադա, ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով միանգամից աշխատել է 5 աշխատավայրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել