30-ամյա Կրիս Բերդը կնոջը մեքենայով հիվանդանոց էր տանում: Մի քանի րոպե անց կինն ասում է, որ ծննդաբերում է, բայց ամուսինը մտածեց թե նա չափազանցնում է և չհավատաց: 5 րոպե անց Էվոնան ծննդաբերեց հենց սպորտային հագուստով ու մեքենայի հետևի նստարանին, ու բացի նրանից՝ նստած էին նաև երկու երեխաները:

Կինն ասում է, որ իր բախտը բերել է, քանի որ կարող էր արնահոսել և մահանալ:

Նա միանգամից սարսափելի ցավ էր զգացել և հասկացել, թե ինչ է կատարվում: Երեխաներից փոքրը չէր հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ ավագը վախեցել և սկսել էր լաց լինել: 10 րոպե անց նրանք սլանում էին դեպի հիվանդանոց:

Հասնելուն պես բժշկական կազմը միանգամից կտրեց երեխայի պորտալարը և մոր հետ տեղափոխեց հիվանդասենյակ:

Բժիշկները զամացած էին․ ամեն օր չէ, որ կինը մեքենայի մեջ երեխա է ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել