Նախկինում դաջվածքները համարվել են մարմնի խեղում, սակայն այժմ դրանք բավականին նորաձև են, և մարդիկ, անկախ սեռային պատկանելիությունից, մարմնի տարբեր հատվածներում դաջվածքներ են անում: Դաջվածքներ ունենալու գերժամանակակից միտումը կլանել է ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև հայտնիներից շատերին: Ոմանց համար այն ինչ-որ խոհափիլիսոփայական իմաստ ունի, ոմանց համար էլ պարզապես իմիջի մի մասն է: Շարունակում ենք ներկայացնել հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, ովքեր առանձնահատուկ դաջվածքներ են կրում:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի մարմինը զարդարում են ամենատարբեր տիպի դաջվածքներ: Դրանց մի մասը երևում է, մի մասն էլ թաքցնում է հագուստը: Երգչուհին հաճախ է ցույց տալիս ձեռքին արված մինիմալիստական ոճի դաջվածքը: Այն արվել է երեք տարի առաջ: Թևին սլաքներ ու երկրաչափական պատկերներ դաջելով՝ Իվետան կարծես ուզում է ասել, որ քաջ ու խիզախ բնավորություն ունի ու ինքն է ընտրում սեփական ճանապարհը: Վերջերս էլ երգչուհին ներկայացրեց իր նոր՝ «Սիրահարվել եմ» տեսահոլովակը, որտեղ երևում էր նրա՝ թիկունքին արված մեծ դաջվածքը: Այն ոռնացող ու ագրեսիվ գայլի կերպարանք է, որը կարծես միաձուլվել է փխրուն աղջկա հետ:

21480470_115379455799763_2807806256687874048_n23279644_1677573442318042_6819245177882804224_n

Նունե Եսայան

Երգչուհի Նունե Եսայանի դաջվածքներն առավել քան աչքի են ընկնում: Դրանք վերջերս են արվել: Երկու ձեռքին էլ Նունեն դաջել է երեխաների անվան առաջին տառերը՝ Հ և Է, համապատասխանաբար՝ Հենրի և Էլիզաբեթ։ 

26866833_344191989415583_4993502877260447744_n

Մարիամ Մելիքյան

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկարներում միշտ ցուցադրում է իր դաջվածքները: Դրանցից մեկը դաստակին արված կարդիոգրաման է: Դերասանուհին երկու այլ դաջվածքներ էլ ունի, որոնք խնամքով թաքցնում էր, բայց, իհարկե, դա չի կարող վրիպել նրա երկրպագուների աչքից: Մարիամը դաջվածքներ ունի որովայնի ու  կրծքավանդակի վրա:

10665455_728355747237109_2061752524_n18013322_776793175814562_6726324393657499648_n26067207_200222157222629_8079252822907944960_n

Էվա Խաչատրյան

Դերասանուհի Էվա Խաչատրյանի դաջվածքը թևին է: Նա ևս նախապատվությունը տվել է սլաքներին:

19436294_734526630083173_1906960754959974400_n

Էմմա Ասատրյան 

Ջազ երգչուհին գեղեցիկ դաջվածք ունի պարանոցին: Նուրբ տառերով գրությունը հավանաբար նրա  կարգախոսն է:

23472741_1467224409981622_2984399771373469596_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել