Blognews.am-ն արդեն պատմել է «Վերջին գործարքը» քսանչորս մասից բաղկացած կրիմինալ դրամայի մասին, որը պատմում է Ռուսաստանից հավաքված հանցավոր խմբի մասին, ովքեր հավաքվում են ինչ-որ մեկին թալանելու համար: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի հեռուստադիտողները երեկ արդեն դիտել են առաջին սերիան: Դերասանական կազմում են՝ Օլգա Հակոբյանը, Մերի Հակոբյանը, Շողեր Թովմասյանը, Մովսես Երեմյանը, Ջոն Մակարյանը, Կառլոս Մուրադյանը, Հայկ Դուրգարյանը և այլք: Ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է, սցենարի հեղինակներն են՝ Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը: BlogNews.am-ի հետ զրույցում դերասան Հայկ Դուրգարյանը պատմեց, որ իր համար շատ հետարքիքր է նման ժանրում նկարահանվելը:
«Իհարկե, նկարահանման ժամանակ կային բարդություններ, բայց շնորհիվ ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի և նման տեսարանների մասնագետ Արթուր Ղարիբյանի արագ կարողացել ենք ստանալ կռվի, կրակոցների տեսարաններ»,-պատմում է Հայկը:
Մինչ նկարահանվելը Հայկը հանդիպել է ֆիլմի տնօրեն Հակոբ Թովմասյանի, պրոդյուսեր Արթուր Մկրտչյանի և ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ և ինչպես նշում է. «Նրանք ինձ վստահեցին այս դերը և չփոշմանեցին»:
Չնայած դերասանական կրթություն չունի, բայց նշում է, որ մեծ բավականություն է ստացել նկարահանող խմբի հետ աշխատանքի և դերասանների հետ խաղից. «Ի զարմանս բոլորի՝ ես շատ արագ հասկացա ռեժիսորի պահանջները։ Ինձ այս հարցում օգնեց նաև նրա դուստրը՝ Բելլա Զոհրաբյանը»: