Ընթրիք մոմի լույսի տակ, պատշգամբի տակ սերենադ, զբոսանք աստղերի ներքո, սիրո խոստովանություն բանաստեղծության միջոցով և այլ բաներ, որոնց ընդունակ են հորոսկոպի այս նշանները:
Խեցգետին
Խեցգետին տղամարդիկ բավականին ռոմանտիկ են և լիրիկական: Նրանք ջենտլմենի նման խնամում են իրենց կանանց: Չափազանց ուշադիր և հոգատար են, իսկ կանայք չափազանց ուղղամիտ են և անսխալական: Ավանդական շոկոլադներից և ծաղիկների փոխարեն նրանք նախընտրում են այնպիսի նվերներ ստանալ, որոնք ավելի օգտակար են և օգտագործվող:
Առյուծ
Առյուծներն ավելի ռոմանտիկ են: Նրանք, անկախ սեռից, սիրում են ստանալ և նվիրել: Այնքան ժամանակ, մինչ իրենց սրտում կա սերը, նրանք չափազանց ուշադիր և սիրալիր են դառնում շրջապատի նկատմամբ:
Կույսեր
Կույսերը շատ են սիրում ռոմանտիկա: Ավելի հեշտ է ասել, որ նրանք հարաբերությունների ընթացքում սիրում են նվիրել կոնֆետներ, ծաղիկներ, իսկ ամուսնությունից հետո նրանց մտքից թռչում է, թե ինչ են ռոմանտիկան և նվերները:
Կշեռքներ
Կշեռքներին դուր է գալիս, երբ ռոմանտիկան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Նրանք խելագարվում են նվերներ ստանալու, ինչպես նաև տալու համար: Նրանց համար կարևոր է, որ իրենց սիրեցյալն իրեն համապատասխան պահի:
Կարիճներ
Կարիճները, ինչպես ճիշտ է ասել, այդքան էլ ռոմանտիկ չեն: Նրանք ուրիշ կերպ են արտահայտում իրենց սերը, զգացմունքերը:
Աղեղնավոր
Անհավատելի է, բայց Աղեղնավորները չափազանց ռոմանտիկ են: Կարող են և՛ սերենադ երգել, և՛ բանաստեղծություն արտասանել, և՛ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել:
Այծեղջյուր
Այծեղջյուր տղամարդիկ սառն են և նույնիսկ իրենց զուգընկերուհուն թույլ չեն տալիս ռոմանտիկա մտցնել իրենց հարաբերությունների մեջ:
Ջրհոս
Ջրհոսները շատ ուշադիր են ամսաթվերին, իսկ սովորական նվերները նրանց այդքան էլ չեն հետաքրքրում: Եթե նրանց մոտ առաջանում է ռոմանտիկ տրամադրություն, ապա ամեն ինչ պետք է անեն իրենց զուգընկերոջն ուրախացնելու համար:
Ձկներ
Ձկներն աստվածացնում են այն ամենը, ինչ կապված է ռոմանտիկայի հետ: Նույնիսկ տղամարդ Ձկներն են սիրում նվերներ ստանալ: Այս նշանի տակ ծնվածները չափազանց ռոմանտիկ են: Սիրում են անակնկալներ մատուցել: