««Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունն ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գևորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
 
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գևորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին և այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրամ»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել