Դեռ մի քանի տարի առաջ ձեր մաշկը զարմացնում էր իր թարմությամբ և լավ տեսքով, սակայն այժմ կնճիռները ձեզ հանգիստ չե՞ն տալիս, ուրեմն անմիջապես սկսեք գործել։

Մենք պատրաստել ենք թուրքական հրաշալի բաղադրատոմս, որը երիտասարդացնում է մաշկը։

Բոլոր բաղադրիչները բոլորին հասանելի են։ Մաշկի բարելավվումը դուք կզգաք արդեն առաջին օգտագործումից հետո։

Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը։

Հիշեք, որ յուրաքանչյուր դիմակ դրվում է միայն մաքուր մաշկին։ Որոշ բաղադրիչներ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, դրա համար էլ զգայուն մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում բացառել մեղրի և դարչնի օգտագործումը դիմակներում։ Դրանց փոխարեն կարող եք ավելացնել ձվի դեղնուց։

Բաղադրիչներ՝

  • 3 ճաշի գդալ սննդի սոդա,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • 1 թեյի գդալ հեղուկ վիտամին Е (վաճառվում է դեղատներում),
  • 1/4 թեյի գդալ մանրացրած դարչին,
  • 4 թեյի գդալ կաթ կամ սերուցք։

Պատրաստումը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները, զանգվածը ստացվում է բավականին խիտ։ Դիմակը հաստ շերտով քսեք մաքրած մաշկին և վզին՝ խուսափելով աչքերի շրջակայքից և շրթունքներից։ Թողեք չորանա։
15–20 րոպե հետո լվացեք տաք ջրով՝ զգուշորեն տրորելով մաշկը։
Լվանալով դիմակը՝ դուք միանգամից կնկատեք, որ մաշկը զգալիորեն թարմացել է, պայծառացել, իսկ ծակոտիները մաքրվել են և նեղացել։ Օգտագործեք այս միջոցը շաբաթական 2 անգամ, որպեսզի շրջապատող մարդիկ չկարողանան կռահել ձեր տարիքը։

Ձեր ընկերուհիները հաստատ կուզենան իմանալ ձեր երիտասարդության գաղտնիքը, այդ պատճառով էլ առաջարկում ենք ձեզ այս բաղադրատոմսով կիսվել ընկերների հետ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել