««Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների:

Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Թերթին հայտնի դարձավ, ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել