«Մեր տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը:

Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլեւ «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:

Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ:

Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեեւ ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել