Ինչո՞վ է խելացի և իմաստուն կինը տարբերվում: Իհարկե, ոչ միայն կրթությամբ և դաստիարակությամբ: Խելացի կինը գիտի կառավարել իր զգացմունքները և զերծ մնալ ծայրահեղություններից: Այդպիսի կանայք ունեն մի քանի գծեր, որոնց միշտ հետևում են:

Խելացի կինը միշտ հետևում է իր տրամադրությանը: Նրանք չեն թույլատրում, որ վատ տրամադրությունը խանգարի պլաններին ու գործերին: Իհարկե, նաև չեն թույլ տալիս, որ իրենց բացասական էմոցիաներն անդրադառնան շրջապատի ու հարազատների վրա:

Նրանք հետևում են մյուսների՝ իրենց հանդեպ վերաբերմունքին: Նրանք չեն նեղանում մարդկանցից, ովքեր ուղղակի անշնորհք են կամ դաստիարակության պակաս ունեն, չնայած միշտ հիշում են այդ մարդու պահվածքն ու վերաբերմունքը և փորձում հեռու մնալ նմաններից:

Նրանք գիտեն, թե ինչ է հպարտությունը: Նրանք երբևէ թույլ չեն տա որևէ մեկին խոցել իրենց հպարտությունը: Նման կանայք միշտ համակրանքի և փոխադարձ հարգանքի են արժանանում ու շրջապատված են լինում համապատասխանաբար դաստիարակված և խելացի մարդկանցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել