Մոնրեալ քաղաքի 33 –ամյա բնակիչը, Սայմոն Լապրիզը՝ դժգոհ լինելով տարածքում ձյան մաքրման աշխատանքներից, որոշում է մեքենա պատրաստել ձյունից և սպասել պատկան մարմինների արձագանքին։

Մեքենան կառուցելուց հետո Սայմոնը երկար չի սպասում, քանի որ հեթապահություն կատարող ոստիկանները նկատում են մեքենան և մոտենում, որպեսզի տուգանեն օրինախատ վարորդին, ով, ըստ երևույթին, սխալ տեղ էր կայանել մեքենան։

Մոտենալով մեքենային ոստիկանները հասկանում են, որ դարձել են հումորային խաբկանքի զոհ և չեն կարողանում տուգանք դուրս գրել, քանի որ մեքենան իրական չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել