Life.panorama.am-ը գրում է.

Մոդել Շուշան Երիցյանը դարձյալ քննադատությունների կենտրոնում է: Շուշանն իր ինստագրամյան էջի «Կարճ պատմությունների» շարքում լուսանկար է հրապարակել, որտեղ խոսել է իր երջանիկ լինելու մասին: «Երջանիկ. մշտական հոգեվիճակ»` այս գրառման մեջ մոդելը հոգեվիաճակ բառում վրիպակ է թույլ տվել` գրելով «հոգևվիճակ», ինչը քննարկումների պատճառ է դարձել:

«Երբ իր արտաքին տեսքով հպարտացող մոդելը հայերենի նույնիսկ տարրական ուղղագրություն չգիտի»` այս վերնագրմամբ նյութով Շուշան Երիցյանին հեղինակը մեղադրում է` նշելով, որ մեր գրեթե բոլոր մոդելները առաջին հերթին ու կարելի է ասել բացառապես իրենց արտաքին տեսքի վրա են աշխատում, մոռանալով, որ արտաքինից ոչ պակաս կարեւոր է նաեւ ներքին գեղեցկությունը:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց Շուշանի հետ, ով խոստովանեց, որ չափազանց թեթեւ  է վերաբերվում իր հասցեին հնչող նման մեղադրանքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել