Իմանալու համար, թե տղամարդուց ինչպիսի սիրեկան կստացվի, ուսումնասիրեք նրա տեսքն ու վարքը: 

Ձայն
Տղամարդու կտրուկ և ցածր ձայնը կնոջը ստիպում է այրվել ցանկությունից: Խռպոտ ձայն ունեցող տղամարդիկ սովորաբար առանձնահատուկ կրքոտությամբ են աչքի ընկնում։

Աչքեր
Եթե նայեցիք նրա աչքերին և խորտակվեցիք դրանցում, իմացեք՝ այդ մարդը ձեզ կգրավի սեքսի համար, որքան էլ դուք դիմադրեք: Նա փորձ ունի, աչքերով կրակում է: Անկողնում նա էքսպերիմենտներ է սիրում։

Քիթ
Ասում են՝ որքան երկար է տղամարդու քիթը, այնքան նրա առնանդամը մեծ է: Այդպես չէ, քիթը պատասխանատու է դրա տիրոջ զգայունության համար: Եթե այն մեծ և մսոտ է, զուգընկերը լավ սիրեկան կլինի՝ հոգատար և նուրբ, իմացող՝ երբ ինչ ասի և անի: Բարակ և երկար օրգանը վկայում է զգացմունքների աղքատության և փորձարկումներ չսիրելու մասին:

Ձեռքեր
Ձեռքերի մատների երկարությունը կպատմի տղամարդու առնանդամի չափի մասին: Որքան դրանք երկար են, այնքան մեծ է առնանդամը: Եղունգների մասում նեղ և հիմքի մոտ լայն մատներ ունեցողները հրաշալի սիրեկան են:

Ոտնաթաթ
Ոտնաթաթի չափը նախորդ կետի նման է: Որքան այն երկար է, այնքան մեծ է տղամարդու առնանդամը, այնքան նա ավելի կրքոտ է անկողնում:

Քաղցրավենիք
Ասում են՝ եթե տղամարդն արագ է սառնաշաքար ուտում, շատ է սեքս սիրում, բայց այն միշտ նույնքան արագ է: Եթե նա թղթերից կերպարներ է պատրաստում, անկողնում հնարամիտ է և նորարար:

Երաժշտություն
Փոփ երաժշտության սիրահարներն ինքնավստահ սիրեկան են, բայց անկողնում ոչ միշտ են բարձունքում լինում: Ռոքի սիրահարներն իդեալական են անկողնում, միշտ զուգընկերուհու հաճույքն իրենցից վեր են դասում: Եթե տղամարդը լսում է բացառապես հիթեր, խելացի և լուրջ է, անկողնում միայն մեկ դիրք է սիրում, կյանքում՝ մեկ կնոջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել