Aysor.am-ը գրում է.

Փետրվարի 4-5-ին Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Հռոմի Պապ Ֆրանսցիսկոսի հրավերով պաշտոնական այց կատարեց Վատիկան, որտեղ հանդիպում ունեցավ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ։

Մինչ թուրքական իշխանական մի շարք լրատվամիջոցներ շեշտադրում էին նախագահ Էրդողանի այցի պատմականությունն ու անգամ որոշ դեպքերում Պապի հետ հանդիպումը որակում որպես «քաղաքական բեռ», որի հնարավոր և անհնար բոլոր հետևանքները հաշվի առնելով՝ Թուրքիայի 3-րդ նախագահ Ջելալ Բայարից հետո 59 տարի անց միայն Թայիփ էրդողանը համարձակվեց գնալ այդ քայլին՝ շնորհիվ քաղաքական գործչին բնորոշ իր ինքնավստահության, որոշ ընդդիմադիր շրջանկաներ սկսեցին ակտիվորեն շահարկել վերջինիս՝ որպես «իսլամական աշխարհի առաջնորդ» ներկայանալու ձգտումներն ու այդ համատեքստում արված ոչ համապատասխան քայլերը։

Մամուլում սկսեց շրջանառվել նախագահ Էրդողանի կողմից ոչ վաղ անցյալում արված հայտարարությունները, որտեղ վերջինս Պապին որակում է իբրև «Խաչակիրների դաշինքի առաջնորդ» և նրան մեղադրում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ։

«Karar» լրատվամիջոցի սյունակագիր Յըլդըրայ Օղուրը, «Խաչակիրների դաշինքի վերջը» վերտառությամբ հոդվածում մեջբերելով Էրդողանի պատմական այցը լուսաբանող պարբերականների՝ «Խաչակիրների դաշինք», «Նոր Թուրքիայի դեմ Նոր Խաչակիրներ», «Կիսալուսնի և Խաչի Պայքար» խորագրերով հրապարակումներն, ընդգծում է․ «Հանուն Երուսաղեմի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ մեր դաշնակիցը դարձած Պապն արդյո՞ք այն նույն Պապն է, որին թերթերում հաճախ անվանում էին «Խաչակիրների դաշինքի ատաջնորդ»։ «Թուրքիայի հզորացմանը խոչընդոտող խաչակիրները» երևի այս Պապի հետ կապ չեն ունեցել։ Գուցե նրանք Վատիկան սողոսկած ծպտյալ խաչակիրներ են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել