Armsport.am-ը գրում է.
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:
Մխիթարյանը վերջին ամիսներին դադարել էր լինել Մոուրինյուի թիմի հիմնական կազմի խաղացող, իսկ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ՄՅՈւ-ից տեղափոխվել է «Արսենալ».
«Մոուրինյուն շատ պահանջկոտ է իր ֆուտբոլիստների նկատմամբ:
Նա շատ խիստ մարզիչ է: Արսեն Վենգերն ավելի ընկերական է: Նա ավելի լավ է հասկանում իր ֆուտբոլիստներին և նրանց իրավիճակները: Վենգերն ավելի հանգիստ է:
Սրանում է Մուրինյուի և Վենգերի տարբերությունը»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը` հղում կատարելով «SFR Sport»-ին:
Մխիթարյանը նաև խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» գրանցած իր հաջողությունների մասին.
«Կարծում եմ` տպավորություն թողել եմ «Մանչեսթերում», չնայած` դժվարություններ ունեցել եմ: Մեկուկես տարվա ընթացքում մենք 3 տիտղոս ենք նվաճել. ամեն ակումբ չէ, որ կարող է նման բան անել: Հաղթեցինք Եվրոպա լիգայի եզրափակչում, ես էլ գոլ հեղինակեցի:
Եթե մարդիկ կասեն,որ ես ՄՅՈւ-ում այնքան էլ մեծ հաջողությունների չեմ հասել, դա նրանց կարծիքն է, բայց ես կարող եմ ասել, որ այդ ակումբում ես շատ հաջողությունների եմ հասել», -եզրափակել է իր խոսքը Մխիթարյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել