Միշտ ինտրիգներ ստեղծելու և իշխանական լինելը կոծկելու համար անհրաժեշտ է մի քանի ընդդիմադիր նյութեր և վերջ, քո գաղափարը հաջողված է: Վերջերս մեծ աղմուկ հանած «Հետքի» լրագրողի և «ԴՈԳ» ոստիկանի «Ժան Կլոդ Վան Դամ 10» մարտաֆիլմը գրավեց բոլորիս ուշադրությունը և դարձավ երբեմնի հայտնի դարձած խմբի՝ հոգու մերկապարը:



Ես ուղղակի մի բան չեմ կարողանում ընկալել, թիմը մի քանի մարդկանց համախումբ չէ՞, որտեղ բոլորը մի երևույթի շուրջ միևնույն կարծիքը ունեն: Հասկանալի է, որ մեկանբանություններից պարզ դարձավ, որ հայտնի վերլուծության հեղինակ Հ. Եսայանը «Չենք լռելու» նախաձեռնության «վոժդն» է: Էդ դեպքում ինչի՞ համար են այս մանկապարտեզային հերքումները, երբ ընթերցողն ամեն ինչից տեղյակ է, բացի դա «Չենք լռելու» բոլոգում Հ.Եսայանը ունի իր անհատական հոդվածների էջը, նյութերը գրեթե ունեն նույն ձեռագիրը, լուսանկարները՝ նույն բովանդակությունը: Ու այս ամենից հետո հեղինակը համարվում է «սոսկ համակիր» առանց նախաձեռնության անունից հանդես գալու իրավունքի: Զարմանալի է...

Փաստորեն որոշակի լավ տեսանյութերով հա՛մ իրազեկում եք, հա՛մ խաբում: Սենց են անում, որ խիարը թարս ա աճում: Մեկ-մեկ բացի «հատուկ պատվերներ» կատարելուց պետք է խորհրդակցել թիմով: Թե չէ այս սենց դժբախտ ավարտ է ունենում «հատուկ պատվերներ» կատարող «պռոյեկտը»:

Չնայած, Ձեր սև սիրտ, մեր վարդագույն....

ՀՈՎՅԱՆ
www.hovyan.com

Հ.Եսայանի նյութը 
«Չենք լռելու»-ի հերքումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել