Չեխիան արդեն երկար տարիներ մնում է գարեջրի սպառման համաեվրոպական վարկանիշի առաջատար։ 2016 թվականին յուրաքանչյուր չեխի հաշվով սպառված ըմպելիքի ծավալը կազմել է 143 լիտր։ Եթե հաշվի առնենք այն, որ երեխաները, հղիները և չխմող քաղաքացիները չեն սպառում ալկոհոլ, ապա շարքային չեխին բաժին ընկնող ծավալը գերազանցում է 200 լիտրը։

Երկրորդ տեղում Գերմանիան է, որտեղ սպառված գարեջրի ծավալը յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է տարեկան 104 լիտր։

Երրորդ տեղում Ավստրիան է (103 լ), հնգյակը եզրափակում են Լեհաստանը (98 լ) և Լիտվան (88 լ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել